Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները

ՀԺԱՄ կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները
20.05.2019 | 11:58

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Սահմանադրությունը ստեղծում է բավարար հիմքեր իշխանությունների տարանջատման և անկախ գործունեության համար, իսկ գործադիր իշխանությանը, վարչապետի գլխավորությամբ, օժտում լիազորություններով երկրի բնականոն առաջընթացն ապահովելու համար:

Ցանկանում ենք փաստել, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործադիր իշխանության կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկու անգամ կոպտորեն խախտվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման նորմը: Առաջինը կատարվեց 2018 թ. հոկտեմբերին, երբ շրջափակվեց Ազգային Ժողովը և սպառնալիքի ազդեցության տակ ԱԺ խմբակցություններից կորզվեց վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու որոշում, երկրորդը կատարվում է այսօր՝ նմանատիպ շրջափակում իրականացնելով դատական իշխանության նկատմամբ: Այսպիսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտվելով նախկին իշխանությունների նկատմամբ ժողովրդի ունեցած դժգոհություններից՝ չարաշահելով նրանց վստահությունը, միտումնավոր կազմալուծում է դատական իշխանությունը՝ անցումային արդարադատության համար հիմքեր նախապատրաստելու և միանձնյա իշխանություն հաստատելու նպատակով:


Հետևաբար ՀՀ վարչապետի՝ երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչը համարում ենք պետության հիմքերը խարխլող գործողություն և խստորեն դատապարտում ենք այն: Իսկ վարչապետի անձամբ այցելությունը դատարաններ և հորդորները «դուխով» շրջափակված պահել դրանք, որակում ենք որպես սահմանադրական կարգի տապալման փորձ և զգուշացնում, որ այն լի է վտանգավոր հետևանքներով, որոնց պատասխանատվությունն ընկնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա:

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ